Սերժ Սարգսյանը հանրահավաքին չի մասնակցի՝ Արցախում է․ ՀՀԿ խոսնակ
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի «Դիմադրություն» շարժման նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին։ Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա տեղեկացրեց, Երրորդ նախագահն այս պահին Արցախում է։
«Սերժ Սարգսյանն Արցախում է և չի կարող մասնակցել»,- ասաց նա։
Ճշտող հարցին, թե չի մասնակցի քանի որ Արցախո՞ւմ է, թե՞ կա այլ պատճառ, Շարմազանովն արձագանքեց․ «Եթե Արցախում է՝ ինչպե՞ս մասնակցի։ Սերժ Սարգսյանն Արցախում է, և ես չեմ կարող ասել, թե երբ կգա»,- եզրափակեց նա։