Շվեդիային մինչև տարեվերջ թույլ չեն տա մտնել ՆԱՏՕ
Շվեդիան կարող է չակնկալել, որ Թուրքիան կվավերացնի ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը մինչև 2022 թվականի ավարտը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Սրա հիմնական պատճառը Թուրքիայի դժգոհությունն է Շվեդիայի կողմից այն մարդկանց արտահանձնման գործընթացից, որոնց Անկարան համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչներ։ Նրանցից շատերը թաքնվում են Շվեդիայում, իսկ Թուրքիան պահանջում է նրանց արտահանձնումը։
Թուրքիան գոհ է Ֆինլանդիայի հետ համագործակցությունից, որը նույնպես դաշինքին միանալու հայտ է ներկայացրել։