Ռուսական զորքերը կարող են լքել Խերսոնը
Ռուսական զորքերը շուտով կարող են լքել Խերսոնը և շարժվել Դնեպրի ձախ ափ։ Այս մասին հայտարարել է Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Ամենայն հավանականությամբ, մեր ստորաբաժանումները, մեր զորքերը կմեկնեն Խերսոնի շրջանի ձախափնյա հատված»,- ասել է նա։
Կիրիլ Ստրեմուսովի խոսքով՝ մարդիկ, ովքեր չեն հասցրել տարհանվել քաղաքից, պետք է որքան հնարավոր է շուտ գնան ձախ ափ։ Այդ նպատակների համար գործում է թեժ գիծ: