Մեր երկրում նախկինում էլ, հիմա էլ օլիգարխները տնօրինել և տնօրինում են տնտեսության մեծ մասին, փոխվել են միայն սրանց իշխանական «տերերը». Բաբկեն Հարությունյան
Էկոնոմիկայի նախարարի ասածի մեջ, թե ունենք տնտեսական աճ, բայց տարվա վերջում կարող է տեսնենք աղքատության ավելի բարձր ցուցանիշ, որևէ հակասություն չկա։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրլ է «Հայրենիք» կոսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
«Ինչ կա սրանում զարմանալի, չգիտեք, որ Հայաստանում հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի աղքատանում, չգիտեք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, տնտեսությունը մոնոպոլացված է, չգիտեք օլիգարխները չնչին բացառություններով մնացել են նույնը, փոխվել է միայն նրանց միջև ուժերի հարաբերակցությունը։
Չգիտեք, որ շուկայի «ազատականության» միակ տեսանելի փոփոխությունը Նիկոլի ու իր ՔՊ-ական շրջանակի գերարագ բիզնեսի մեջ մտնելն էր, ակնթարթային հարստանալը։
Զարմանալու ինչ կա, ոնց կարող է դրամն էական արժևորվել, բայց միաժամանակ ներմուծվող ապրանքները էական թանկանալ։ Պարզ է չէ, ներմուծողները հարստանալու են, իսկ տեղական արտադրողներն ու հայաստանցի սպառողները` սնանկանալու։
Մեր երկրում ազատ շուկայական հարաբերություններ երբեք չեն եղել, նախկինում էլ, հիմա էլ օլիգարխները տնօրինել և տնօրինում են տնտեսության մեծ մասին, փոխվել են միայն սրանց իշխանական «տերերը»։
Նիկոլի ամենալկտի ստերից մեկն էլ օլիգարխիայի չեզոքացման և շուկայի ազատականացման խոստումն էր։
Բա թե ով ինչ ուզի կներմուծի, չէ հա»,-գրել է նա։