Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են թիվ 232 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Զիլ»-ը. կա 4 զոհ և 7 տուժած (լուսանկարներ)
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամորի վարչական տարածքում բախվել են մարդատար Գազել և ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի քանի հոգի մահացել են, մի քանի հոգի էլ տեղափոխվել են՝ մի մասը՝ Արմավիրի, մի մասը՝ Մեծամորի, մի մասն էլ Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:
Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած: