Վեհափառի օրհնությամբ Բագրատ Սրբազանը կմասնակցի նոյեմբերի 5-ի հանրահավաք
Վեհափառի օրհնությամբ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը կմասնակցի նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում սպասվող «Դիմադրություն» շարժման հանրահավաքին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Եսայի քահանա Արթենյանը։
«Կազմակերպիչների դիմումին ընդառաջ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կմասնակցի հանրահավաքին։ Նորին Սրբության մասնակցությունը հանրահավաքին չի նախատեսվում»,- նշեց նա։
Նոյեմբերի 5-ին ժամը 15-ին «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում հրավիրել է համազգային հանրահավաք։