Հութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»
Մամուլ

Պատգամավորները «լևի՞» են գնում, որ ուզում են գաղտնի պահել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի ավտոտնտեսությունն ունի համալրման խնդիր, քանի որ առկա 46 ավտոմեքենայից չորսը ներկայացված է օտարման, 20-ից ավելի մեքենաների հետագա շահագործումն էլ համարվում է բավականին ծախսատար եւ ոչ արդյունավետ։ Դրա համար ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մտադիր է ԱԺ աշխատակազմի համար 2023 թ․ ձեռք բերել 17 էլեկտրամոբիլ՝ որպես խնայող եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց։ Բայց 2023-ի բյուջեի նախագծում այդ որոշումը տեղ չի գտել, քանի որ կառավարությունը մերժել է ֆինանսավորել ԱԺ աշխատակազմի «էկոլոգիապես մաքուր» գաղափարները։ Բյուջեի քննարկումների ժամանակ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն առաջարկեց հրաժարվել, առհասարակ, ծառայողական մեքենաներից եւ օգտվել տաքսիներից՝ օրինակ վերցնելով այլ երկրների փորձից, որով կնպաստեն ինչպես ծախսերի կրճատմանը, այնպես էլ «պադավատապետությունից» կհրաժարվեն։ Վահան Նարիբեկյանը հակադրվեց այդ գաղափարին։ «Հրատապ բաներ կան, որ, միանշանակ, չի լինի տաքսիով անել, կամ չես կարող վստահել տաքսու վարորդին, որ ինքը քեզ կոնկրետ տեղ պիտի տանի, որ քո պայմանավորվածությունը գաղտնի պետք է մնա, դրա համար կան էդ վարորդները»,- ասաց Նարիբեկյանը։

Ի դեպ, Խաչատրյանն ակնարկեց նաեւ, որ պատգամավորների գործուղումները շատ են, մեծ կազմով են գնում, ու այդքան էլ արդյունավետ չեն անցնում։ «Իրականում, նկատվում է, որ կարելի էր ավելի արդյունավետ աշխատել էդ մասով»,- ասաց պատգամավորը, ով գործուղումների գնալու ցանկություն չունի։ Նարիբեկյանն էլ հաստատեց, որ 2022 թ․ գործուղումները 2021-ի նկատմամբ 27-ով աճել են, իսկ այս պահին փաստացի ինն ամսվա ընթացքում եղել են 82-ը, բայց ինքը կողմ է գործուղումներին, որովհետեւ «ցանկացած մարդու մոտ առաջանում է նոր միտք՝ ավելի լավ Ազգային ժողով կամ ավելի լավ Հայաստան ունենալու համար»։

Վահան Նարիբեկյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց ավտոպարկը թարմացնելու եւ էլեկտրական մեքենաների անցնելու իրենց ցանկությունը։

«Որովհետեւ խնայողական են, որովհետեւ առկա մեքենաները 2007-2008 թթ․ մեքենաներ են եւ 300 հազար կմ վազքն անցել են արդեն, շարժիչները խափանվել են, արդեն ծախսատար են»,- ասաց Նարիբեկյանը։ Նա նշեց, որ նախատեսում էին Volkswagen ID4 մակնիշի էլեկտրական մեքենաներ ձեռք բերել, որոնք այս պահին շուկայում ամենաէժանն են, եւ մեկ լիցքավորմամբ ամենաերկար ճանապարհը հենց դրանք են անցնում։ Սակայն կառավարությունը մերժել է այս ծրագիրը։

- Վիգեն Խաչատրյանն առաջարկում է տաքսիներից օգտվել, դա Ձեզ համար ընդունելի տարբերակ չէ՞։ Ի դեպ, նմանատիպ մի մոդել, որքան հիշում եմ, ժամանակին առաջարկում էր Դավիթ Հարությունյանը։

- Ես ասացի, որ որոշ չափով ես ընդունում եմ դա, բայց լինում են դեպքեր, որ տվյալ ուղեւորների գաղտնիությունը պետք է պահվի, թե ուր են իրենք գնում, եւ նպատակահարմար չէ, որ իմանան։

- Ժողովրդից թաքուն տե՞ղ են գնում պատգամավորները, աշխատակազմի անդամները։

- Կարող են եւ գնալ։

- Ո՞ւր։

- Ի՞նչ իմանամ, իրենց հարցրեք։

- «Լեւի՞» են գնում։ Նախկինում, օրինակ, պատգամավորները հենց այդ նպատակով էին ձգտում քողարկել իրենց մեքենաները։ Հիմա այդ ո՞ւր պետք է գնան ձեր պատգամավորները, որ չեն ուզում՝ իմացվի։ Թաքուն տեղե՞ր են գնում։

- Կարող է, ես չեմ կարող ասել։

- Այս ընթացքում եղե՞լ է նման դեպք, որ պատգամավորներն ինչ-որ թաքուն տեղեր են գնացել։

- Չեմ կարող ասել, ի՞նչ իմանամ, ես իրենց հետ չեմ եղել։

- Որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, որ իրենք կարող է եւ գնում են նման տեղեր։

- Ենթադրում եմ։

- Իսկ Դուք՝ որպես ԱԺ աշխատակազմի ղեկավար, թաքուն տեղեր գնո՞ւմ եք։

- Ոչ։

- Այսինքն՝ Դուք կարող եք տաքսիներով էլ ազատ տեղաշարժվել։

- Միանշանակ։

- Հանձնաժողովի նախագահների մեքենաների փոխարինման կարիք կա՞, թե՞ ոչ։

- Այո, կա։ Դեռ միայն ԱԺ փոխնախագահների մեքենաներն են, որ քիչ թե շատ թարմ են՝ 2018 թվականի արտադրության են, իսկ դրանից ներքեւի մեքենաներն արդեն տասը տարեկան եւ բարձր են։

- Ասացիք՝ գործուղումների թիվն ավելացել է։ Մենք էլ ենք նկատել, որ շատ հաճախ են պատգամավորները մեկնում գործուղումների, չե՞ք կարծում, որ սա բյուջեի վատնում է, ինչի համար հաճախ էինք քննադատում նախկին պատգամավորներին։

- Ես էդ կարծիքին չեմ։

- Օրինակ՝ Դուք ի՞նչ օգուտ եք տվել պետությանը, հայրենիքին, երբ մեկնել եք գործուղման։

- Էն, ինչը որ անում ենք տարվա ընթացքում, դրա առնվազն 2 տոկոսը գործուղումների եւ փորձի փոխանակման արդյունք է։

- Պարզապես, ձեր պատգամավորներից ոչ բոլորն են շրջագայել նախորդ իշխանությունների օրոք, հիմա իրենց համար շրջագայելու հիանալի առիթ է, եւ նրանց լուսանկարներից ու ոգեւորված գրառումներից, սելֆիներից հասկանում ենք, որ այդ գործուղումներն ավելի շատ զբոսաշրջային բնույթ են կրում։

- Դա քաղաքական եւ պատգամավորներին ուղղված հարց է, ինձ հետ կապ չունի։

- Ձեր դեպքում էլ է դա հնարավոր ասել՝ շատ եք մեկնում գործուղումների, թեպետ Դուք հարուստ պաշտոնյա եք, նախկինում ճամփորդած կլինեք։

- Շնորհակալություն, համեմատական կարգով՝ գուցե։ Բայց ես իմ լուսանկարները չեմ հրապարակում։ Իմ գործուղումները՝ բոլորը երեւում են մեր կայքում, թե ինչ ենք արել, ինչ աշխատանքներ ենք տարել, ում հետ ենք հանդիպել, եւ դրա արդյունավետությունը, ինձ թվում է, բոլոր պատգամավորները զգում են։

- ԱԺ աշխատակազմի ղեկավարները, իհարկե, նախկինում էլ են մեկնել գործուղումների, բայց առաջին պլան այսքան մղված չեն եղել, հանդիպումների ժամանակ առաջին շարքերում չեն կանգնել, օրինակ՝ Նենսի Փելոսիի կողքը, գործուղումների ամենաշատ մեկնողներից չեն եղել։ Հիմա, ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս ակտիվությունը։

- Այս շենքում թիվ մեկ պատասխանատուն ես եմ։

- Իսկ թիվ մեկ մեղավո՞րը։

- Մեղավո՞րը։ Նայած՝ ինչում։ Քաղաքական հարցերում, իհարկե, ոչ, բայց էն, ինչ վերաբերում է աշխատակազմին, էլի ես եմ։

- Իսկ քաղաքական հարցերում Ալեն Սիմոնյա՞նն է։

- Միանշանակ՝ այո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում