Մարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքներ կմիավորվենՄայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակելՄայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ովՌոբերտ Քոչարյանի «ՍԷԿՏ»-ը փակելուց հետո՞ դախազությունը որոշեց «գործ կարել»․ հարց՝ դատախազին (տեսանյութ)Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունըԱշխատող հայրերը երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, իրավունք ունեն օգտվելու 5 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդից. Արսեն ԹորոսյանՄենք ընդդիմությանը ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ թող գան․ ՔՊ-ական պատգամավորԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս․ ՔԿՀերթական ինքնաթիռն է կործանվել ԱՄՆ-ում. կան զոհերԱշտարակում էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, 3 երեխա տեղափոխվել է Երևան. ԱՆG7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ, իսկ Ուկրաինային՝ զենք
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով կան վիրավորներ․ նոր մանրամասներ
ԵՄ-ն պատրաստում է արտակարգ միջոցառումներ՝ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումներից հետո Հայաստանի հետ առևտուրը խթանելու համարՀայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԿԸՀ-ն կքննարկի այսօրԴատախազությունը խախտումներ է գտել 458 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալությամբ տալու գործընթացումԱվտովթար Աշտարակի Տիգրան Մեծ փողոցում․ վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (տեսանյութ)Հսկողական աշխատանքներ՝ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» Օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Ադրբեջանցիները Արցախում ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Մեզ ոչ ոք ծաղիկ ու նվեր չի տալու․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր մտահոգ ուժերին առաջարկում է ձևավորել հակաիշխանական պայքարի միասնական ճակատԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցըՆիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ՌուսաստանԲԴԽ-ում քննարկվել է դատավոր Արմեն Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցըԱրամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն է կատարվելԱվտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ Թուրքմենստանի քաղաքացին հոսպիտալացվել էՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան
Ես սա կատարեցի․ Ալեն Սիմոնյանի նշանածն ուրախ է, որ ստորագրեց ամուսնության պետական գրանցման փաստաթուղթ (տեսանյութ)
Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ»49.745% ձայն ստացած ուժի էլեկտորատին թվում է, որ Ծաղկաձորի ճոպանուղին այլևս իրենցն է՝ անվճար են օգտվելու․ Կարեն Հեքիմյան
Մամուլ

Ով ձախողեց «3+2+1» ֆորմատը և ինչու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանին հարցրինք, թե տեսանելի ապագայում այդ ֆորմատով նոր հանդիպում պլանավորվո՞ւմ է, չէ՞ որ խոստացել էին, որ հանդիպումները շարունակական են լինելու։ Տեր Եսային պատասխանեց․ «Կոնկրետ այս պահին որեւէ ժամկետ նշել չենք կարող, բայց եթե նման հանդիպում նախապատրաստվի, մենք, ըստ անհրաժեշտության, կտեղեկացնենք, բնականաբար։ Ես ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող»։

Իսկ աշխատանքներ, բանակցություններ տարվո՞ւմ են այդ ուղղությամբ, այդ օրակարգը դեռ գոյություն ունի՞։ «Այո, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- պատասխանեց նա։

Այդ ֆորմատի մտահղացումն ի սկզբանե, հիշեցնենք, Իշխան Սաղաթելյանինն էր, նա հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, եւ «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:

Հանդիպումն ի սկզբանե պլանավորվում էր անցկացնել «3+2+2» ձեւաչափով, որին պետք է մասնակցեին Արցախի եւ Հայաստանի նախկին բոլոր նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, սակայն Արամ Ա-ն չմասնակցեց ֆորմատին, եւ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ հանդիպումը «3+2+1» ձեւաչափով։ Ներկայացվեց, որ նախաձեռնողն ու հրավիրողը Գարեգին Բ-ն է։

Հանդիպման մանրամասներն առաջինը գաղտնազերծեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հանդիպումից հետո գնաց Հանրային հեռուստաընկերություն եւ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց, որ ինքը հանդիպման ընթացքում առաջարկել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ համագործակցել, որպեսզի իրենց ունեցած տեղեկատվության պակասը լրացնեն՝ հասկանան, թե Փաշինյանն ինչ է բանակցում, ինչ է պայմանավորվել եւ այլն։ Մինչեւ բավարար չափով տեղեկատվություն չունենան, թե ինչ գործընթացներ են այս պահին տեղի ունենում, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը Հայաստանին ինչ են առաջարկում, չեն կարող ոչինչ անել։

Եվ չնայած բավարար ինֆորմացիա չունենալուն, ուրիշ բաներ էլ ասաց, որ հարկավոր է օր առաջ կնքել այդ պայմանագիրը, քանի որ հետո մեզ ավելի վատ պայմաններ են առաջարկելու, եւ մենք պետք է աջակցենք, խրախուսենք Փաշինյանին, որ նա ստորագրի այն։ «Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին»,- ասաց առաջին նախագահը։ Տեր-Պետրոսյանը կանխատեսեց, որ եթե փաստաթուղթը չստորագրվի, գուցե Հայաստանը կանգնի պետականությունը կորցնելու վտանգի առջեւ՝ մենք ժամանակ չունենք:

Մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն էլ Հ1-ին հարցազրույց տվեց եւ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ կապված հանդիպելու եւ ինֆորմացիա փոխանցելու հետ, հայտարարեց, թե ինքը միշտ էլ ինֆորմացիա փոխանցել է հանրությանը, հանդիպմանն էլ դեմ չէ, բայց պիտի հասկանա, թե ինչ վերնագրի ներքո է տեղի ունենալու այն։

«Պետք է հասկանալ, թե ինչ է հստակ նկատի առնվում։ Եթե կա այնպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, եւ նրան պետք է օգնել, պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը եւ անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի հանդեպ ունեցած պատասխանատվությունը եւ պատրաստ ենք այն կրել եւ այդ պատասխանատվությունը մենք ստացել ենք նաեւ մեր ժողովրդից»,- ասաց Փաշինյանը եւ շեշտեց, որ «Բանակցային գործընթացի մասին տառերի, նախադասությունների մակարդակով տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ։

Մենք խորհրդարանական երկիր ենք, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Անվտանգության խորհուրդը, ԼՂ իշխանություններն ամբողջությամբ տեղյակ են․․․ մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է, որովհետեւ ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել, մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ։

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներ են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես, ըստ էության, հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետեւ ես այն կիսում եմ նաեւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, եւ ժամանակին նաեւ հրավեր է եղել նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսին՝ մասնակցել այդ ֆորմատին, եւ նրանք հրաժարվել են»։

Այսինքն, պարզ ասած՝ Փաշինյանը չսեղմեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնած ձեռքը, ինչից հետո «Հայկական ժամանակում» տպվեցին «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ 2 հոդվածներն այն մասին, թե ինչ են Հայաստանից պահանջում Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ ի գիտություն նախագահների եւ Վեհափառի, եւ որոնցից պարզ դարձավ, որ ՀՀ նախկին նախագահների մտահոգությունները տեղին են։

Վերադառնանք Վեհափառի նախաձեռնած ֆորմատին, որը, ըստ էության, ձախողեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Արմատական ընդդիմության առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ակնկալիքներն այդ հանդիպումներից էականորեն տարբերվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերացումներից։ Եվ հանրության ակնկալիքներն էլ տարբեր էին։ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները չէին գնացել Նիկոլ Փաշինյանին «ձեռք մեկնելու», կամ «հերթական կապիտուլյացիան» ստորագրելու համար սատար կանգնելու, նրանց եւ հանրության ակնկալիքն ընդդիմադիր նոր հարթակի ձեւավորումն էր, որի օրակարգում Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, քանի որ իրավիճակից դուրս գալու առաջին նախապայմանը, ընդդիմության կարծիքով, հենց դա է։

Ստացվեց, որ Տեր-Պետրոսյանը հանդիպման գնացել էր սեփական օրակարգով, որի հիմքում մյուսների օրակարգը տապալելն էր։ Պարզվեց, որ Վեհափառն ավելի շատ հակված է Տեր-Պետրոսյանի օրակարգին եւ երկակի խաղեր է տալիս գործող իշխանությունների հետ։ Դրանով կարելի է բացատրել, որ սեպտեմբերի 22-ից հետո այդ ձեւաչափով որեւէ հանդիպում տեղի չի ունեցել։ Թեեւ չի էլ հայտարարվել ավարտի մասին։ Մինչդեռ առաջարկներ կային ձեւաչափը փոխելու՝ նոր անդամների ներգրավելու, հանդիպումները շարունակելու։

Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո կարելի էր ավելի միասնական հարթակ ձեւավորել, որտեղ տարաձայնություններ չէին լինի։ Այն կարող էր վերքաղաքական, համազգային ձեւաչափ դառնալ, որը կանդրադառնար համահայկական կարեւոր խնդիրներին, կուղղորդեր հանրությանը եւ ցույց կտար, որ «հոտն» անգլուխ չէ՝ կան մարդիկ, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, պատրաստ են պատասխանատվություն վերցնել, գիտեն՝ ինչպես լուծել մեր խնդիրները եւ կաշկանդված չեն տարբեր կապիտուլյացիոն փաստաթղթեր ստորագրելու եւ մեր հակառակորդներին տարբեր խոստումներ տալու հանգամանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում