Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրները հնարավոր է հանդիպեն մինջև նոյեմբերի վերջ
Դաշնային խորհուրդը հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու բանակցային խմբի ստեղծման հարցը:
Բանակցությունները կարող են տեղի ունենալ շուտով, հնարավոր է, որ նոյեմբերին, ասել է խորհրդարանի վերին պալատի աղբյուրը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել էին համատեղ հայտարարություն, որում նշվում է Երևանի և Բաքվի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ ռուսական աջակցությամբ երկխոսությունը շարունակելու համար։ Կարեւոր են նաեւ երկրների եռակողմ միջխորհրդարանական շփումները։
«Հաջորդ շաբաթ Դաշնային խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու բանակցային խմբի ստեղծման հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա կարծում է, որ եռակողմ հանդիպումը «կարող է շուտով կայանալ, հնարավոր է՝ նոյեմբերին»։ Հանդիպման վայրը դեռ որոշված չէ: