Առողջապահության նախարարությունը թարմ տվյալներ է հայտնել ողբերգական վթարից տուժածների առողջական վիճակի մասին
Առողջապահության նախարարությունը թարմացված տեղեկատվություն է ներկայացրել Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ:
Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն: