Ասում են՝ Նիկոլը ահավոր կատաղել ա, բայց ոչ թե որ կեղծել են, այլ՝ որ չեն կարողացել սուս ու փուս անեն. Սևակ Հակոբյան
Թե, բա՝ ՔՊ կուսակցության իշխանության շնորհիվ Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է։ Խոսքերի հեղինակը Փաշինյանն է, աշխարհի «ամենաազնիվ» մարդը։ Երբե՜ք չի ստում, բոլորս գիտենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սևակ Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նաև նշել է.
«Սա էլ ասել է ընդամենը 5 օր առաջ, իրենց կուսակցության համագումարին։ Հպարտ, խրոխտ, առանց թարթելու, էն ոնցոր միշտ կարողանում ա, երբ ստում ա։ Դե էս էլ սենց, պարզվում ա՝ իսկի իրենց վարչության ընտրությունները չեն անում առանց կեղծելու։
Դե բա պատկերացնո՞ւմ եք իշխանությունը պահելու համար ինչեր կանեն․․
Ասում են՝ Նիկոլը ահավոր կատաղել ա, բայց ոչ թե որ կեղծել են, այլ՝ որ կեղծել են, բայց չեն կարողացել այդ ամենը սուս ու փուս անեն, ջրի երես ա դուրս եկել։
Ահա, այսպիսի «ազնվագույն» մարդիկ են մեր պետության ղեկին»: