Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման Աբովյան
Քաղաքականություն

«Ուր կարող է մեզ տանել այս ներազգային ատելությունը, որի համար ֆեյքերի ագարակներ են ստեղծվել». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Ուր կարող է մեզ տանել այս ներազգային ատելությունը, որի համար ֆեյքերի ագարակներ են ստեղծվել
——————————
Կանցան, Բար Կանցան, հրեական երկրորդ տաճարի ավերումն ու հայկական «տաճարի» կործանումը
————————————————————————–
Ատելության մթնոլորտի հետևանքների մասին կա հրեական պատմություն, որը ներկայացված է բաբելոնյան Թալմուդի Հիթին պատումում, հետո դա ներկայացվել է Միդրաշում: Միդրաշը բանավոր Թալմուդի բարոյախրատական նշանակություն ունեցող դասերն են, որոնց վրա կրթվում են երիտասարդ հրեաները:
————————————
Կանցան ուներ մոտ ընկեր ու մեկ թշնամի՝ Բար Կանցան: Կանցան, լինելով հարուստ մարդ, խնջույք է կազմակերպում, որին որոշում է հրավիրել Երուսաղեմի իմաստուններին ու հոգևորականներին: Կանցայի ծառան սխալմամբ Կանցայի մոտիկ ընկերոջ փոխարեն խնջույքի հրավերը տալիս է Կանցայի թշնամուն՝ Բար Կանցային:

Երբ Բար Կանցան գալիս է խնջույքին, Կանցան պահանջում է, որ նա հեռանա: Չցանկանալով բոլոր հյուրերի ներկայությամբ վռնդված ու նվաստացված լինել, Բար Կանցան Կանցային խնդրում է, որ իրեն թույլ տա մասնակցել ու խոստանում է, որ խնջույքի ժամանակ կմնա լուռ:

Կանցան չի համաձայնվում, որից հետո Բար Կանցան առաջարկում է, որ խնջույքի ծախսերի կեսն իր վրա կվերցնի, եթե իրեն թույլ տալ մասնակցել խնջույքին, Կանցան մնում է անդրդվելի, որից հետո Բար Կանցան առաջարկում է իր վրա վերցնել խնջույքի ողջ ծախսերը, միայն իրեն նման ձևով չվռդեն խնջույքից: Կանցան չի համաձայնվում ու բռնելով Բար Կանցայի ձեռքից, ուժով նրան վռնդում է տանից:

Բար Կանցան այդ նվաստացման համար ավելի շատ վիրավորվում է խնջույքի մասնակից հրեա իմաստուններից, որոնք լուռ հետևում էին այդ միջադեպին ու չեն փորձում միջամտել այդ անարդարությանն ու որոշում է վրեժ լուծել:

Գնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ ու ասում, որ հրեաները չեն հարգում հռոմեացիներին ու որպես փորձություն առաջարկում է Երուսաղեմի տաճարում զոհաբերության համար Հռոմից ցուլ ուղարկել: Հռոմեական ցուլն ընդունելով ու տաճարում զոհաբերություն մատուցելով, հրեաները ցուցադրում էին իրենք հպատակությունը Հռոմին:

Ճանապարհին Բար Կանցան վնասում է ցուլին, իմանալով, որ ըստ հրեական օրենքների կարող է զոհաբերվել միայն առողջ ու առանց ֆիզիկական արատների ցուլը:
Վերջը, հրեաները հրաժարվում են այդ զոհաբերությունը տաճարում կատարելուց ու մ.թ. 66 թվականին ապստամբում են Հռոմի դեմ, պատճառը կայսրի համար Տաճարում զոհաբերություն մատուցելուց հրաժարվելն էր:

Վերջը, մեր թվարկության 70 թվականին հռոմեական զորքերը պաշարում են Երուսաղեմը ու դիտում են, թե միմյանց նկատմամբ թշնամությամբ լցված հրեաները ինչպես են խմբերի բաժանված միմյանց կոտորում: Հետո, հռոմեացիները ավերում են երկրորդ տաճարը, հարյուր հազարավոր զոհեր են լինում, հարյուր հազարավոր հրեաներ տարագրվում են Իսրայելից:

Մինչև այժմ հրեաները չեն կարողանում վերականգնել Տաճարը, որի տեղը հիմա Ալ-Ակսա մզկիթն է: Ըստ հրեական օրենքների տաճարը կարող է վերականգնվել միայն նույն տեղում, որից հետո պետք է Մոշիախը՝ մեսիան, վերադառնա այս աշխարհ:

Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» այս տրամաբանության մեջ է գրվել, սակայն առանց բարոյական եզրակացության: Հրեական Միդրաշի այս պատումը երկու բան է ցույց տալիս, որ թեկուզ փոքր անարդարությունը կարող է ահռելի հետևանքներ ունենալ, նաև փոխադարձ ատելությունը կարող է երկիր կործանել, ինչը մենք կարող ենք տեսնել Անիի կործանման դրվագում: Անիիում երեք հայկական, միմյանց հանդեպ թշնամական հատվածներ կային՝ վրացամետ, բյուզանդամետ ու իսլամամետ: Հիմքեր կան ենթադրելու, որ սելջուկներին հենց այդ հայկական հատվածներից մեկն է հրավիրել քաղաք մյուս երկու հատվածների դեմ:

Փաստորեն նույն բանն այսօրվա Հայաստանում է կատարվում»: