NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել ու մկնիկը մի հատ վերև մի հատ ներքև է արել․ Պապոյանը՝ ՔՊ վարչության ընտրությունը կեղծելու մասին (տեսանյութ)

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը նորմալ է համարում այն, որ ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի արդյունքում ձայների տարբերություն է եղել այն աստիճան, որ դրանից հետո վարչության կազմը փոխվել է։

Նա համաձայն չէ այն դիտարկմանը, որ այդ ձայների տարբերությունը եղել է ընտրությունները կեղծելու պատճառով։

«Էհ, դե լավ էլի, էդպիսի բան չի կարող տեղի ունենալ։ Նման գնահատական ես չէի հնչեցնի ու վերահաշվարկող հանձնաժողովը ևս նման տեսակետ չի հնչեցրել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պապոյանը։

Այդ դեպքում, ինչո՞ւ վերահաշվարկի կարիք առաջացավ և ո՞ւմ առաջարկով հարցին. Պապոյանը հստակ չպատասխանեց՝ չգիտի։ Դիտարկմանը, թե Արսեն Թոորոսյանի անունն է հիշատակվում, նա ասաց․ «Վստահ չեմ, միգուցե»։

Նա չի բացառում, որ պարզապես մուտքագրողի սխալն է եղել, քանի որ հնարավոր է նա հոգնած է եղել։

«Չեմ բացառում, որ մարդը հոգնած է եղել՝ մի հատ վերև, մի հատ ներքև է կարդացել, կամ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել։ Ես կարծում եմ՝ այդպիսի սխալներ են տեղի ունեցել, իսկ վերահաշվարկի ժամանակ շատ ավելի ուշադիր, դանդաղ ու ավելի շատ մարդկանցով է հաշվարկը տեղի ունեցել՝ փորձելով բացառել սխալները»,- ասաց պատգամավորը։

Նա ոչ մի լուրջ բան չի տեսնում ու, ըստ նրա, վերահաշվարկն էլ հենց նրա համար է, որ այդ սխալներն ուղղեն։

«Խմբակցության ղեկավարի ձայները կարծեմ չի փոխվել, կամ 1-2-ով ավելացել, կամ պակասել է: Ձայներն իրար այնքան մոտ են, 4-5 ձայն ավել կամ պակաս են: Եթե մեկի ձայնը 2-ով ավելացել է, մյուսինն էլ 1-ով պակասել է, այդտեղ փոփոխություն է տեղի ունենում: Իմ ձայներն էլ են ավելացել: Այդքանի մեջ, պայմանական ասած, 30 տոկոսի ձայները մնացել են նույնը, 30 տոկոսինը օրինակ 3-4 ով ավելացել է, մի 30 տոկոսինն էլ 3-4-ով պակասել է, սրանք միջինացված եմ ասում»,- նշեց Պապոյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ինքը որևէ դիտավորություն չի տեսնում։