Շատ մեծ ակնկալիք ունեմ, որ վաղը մեր բազմահազար ժողովուրդը վերստին իր ձայնը կբարձրացնի․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)
Սա միասնության, համախմբման համահավաք է և արձագանքն է Արցախում մեր քույրերի, եղբարյների այս վերջին օրերին աննախադեպ մեծ հավաքին, որով իրենք վերահաստատում են իրենց ազատ, անկախ ապրելու իրվունքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը Գարեգին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, մասնակցելու է նոյեմբերի 5-ի հանրահավաքին:
«Այդ իմաստով, մենք ուրիշ տեղ չենք կարող լինել, անկախ գույնից, տեսակից, եղանակից, կերպից, կողմնորոշումներից: Մենք այսօր ասելիք ունենք և դա նաև հարցադրման տեսքով եմ ասում՝ ասելիք ունե՞նք, թե չունենք, հայրենիք ունենք, թե՞ չունենք, արժանապատվություն, պատիվ ունենք, թե՞ չունենք: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ մարդու համար այդպես պետք է հնչի: Ես մեծ ակնկալիք ունեմ, որ վաղը բազմահազար հայաստանաբնակ ժողովուրդը մեր, ինչպես 1988-1989-ին էր, և ինչպես այս ողջ ընթացքում, հատկապես Արցախի ազատագրումով վերստին իր ձայնը պետք է բարձրացնի, իր հաստատակամությունը պետք է հայտնի և որպես մեկ միասնական միավոր իր հաղթանակները կռելու ճանապարհները նորից ստեղծի: Մենք պարզապես գտնվում ենք պատմական խաչմերուկում և որևէ կերպ իրավունք չունենք լռելու»,-ասաց սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
: