Վրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրելՀանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվելԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըԴպրոցներում կներդրվի «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկան
Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվենՄեկ օրում բացահայտվել է 135 հանցագործություն․ գրանցվել է 15 վթարԻնչպես են Իրանի նախագահն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները արտասվում Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասինԵրվանդ Բոզոյանը վկայի կարգավիճակ ունի. փաստաբանԱփսոսում եմ, որ Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան
Հասարակություն

Քրիստիննե Գրիգորյանը ներկա է գտնվել «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի նոր շենքի հանդիսավոր բացմանը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Գյումրիում ներկա է գտնվել «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի և «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի (ԱԿՌԿ) նոր շենքի հանդիսավոր բացման արարողությանը։«Ագաթը» ՀԿ-ն Պաշտպանին առընթեր Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի անդամ է։

Պաշտպանը բոլորին շնորհավորել է «Ագաթ» ռեսուրսային կենտրոնի բացման օրվա առթիվ՝ նշելով, որ այն նախանշում է հսկայածավալ աշխատանքների սկիզբ, որը գտնվում է լավագույն ձեռքերում. «Այո՛, ոչ մի որոշում և ոչ մի բան մեր մասին՝ առանց մեզ։ Ես շատ ուրախ եմ տեսնել, որ հենց այս սկզբունքն է ընկած կենտրոնի հիմքում։ Համոզված եմ, որ այս կենտրոնը լինելու է օրինակ, որից ոգեշնչված մենք բոլորս պետք է շարունակենք տարածել, բազմապատկել այս օրինակները՝ փորձելով ընդլայնել նմանատիպ ծրագրերի շրջանակը ողջ երկրով»։

Գրիգորյանի խոսքով՝ «Ագաթ» հասարակական կազմակերպության 15 տարվա պատմությունը և զարգացման ճանապարհը շատ նման են մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերում զարգացման ճանապարհին:

«Բայց «Ագաթի» գործունեությունը դրականորեն առաջ է անցել պետությունից, և ես ուզում եմ այս առիթով հրավիրել կառավարության կոլեգաների ուշադրությունը՝ օգտագործելու, բազմապատկելու այս կարողությունը, այս նվիրումը։ Դա է լինելու մեր հաջողության գաղտնիքը»,-ասել է Պաշտպանը։

Գրիգորյանն իր խոսքում վստահեցրել է, որ լինելով «Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը՝ որպես ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կոնվենցիայի ազգային մեխանիզմ, շարունակելու է համագործակցությունը «Ագաթ» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մյուս կազմակերպությունների ու դերակատարների հետ, ովքեր լծված են Հայաստանն ավելի մատչելի դարձնելու հաշմանդամություն ունեցող անձանց ու բոլորի համար:

Բացման արարողությունից հետո ներկաները շրջայց են իրականացրել նորաբաց կենտրոնում՝ ծանոթանալու առաջարկվող պայմաններին և հնարավորություններին: