Ուկրաինայում նշել են, թե որ դեպքում է պատերազմի արդյունքն իրենց համար ընդունելի
Ուկրաինան և ԱՄՆ-ը պայմանավորվել են այն մասին, թե որ դեպքում է Ուկրաինական կողմի համար պատերազմի արդյունքը համարվում հաղթական:
Ալեքսանդր Երմակը ներկայացրել է պլանը, որում նշված է, որ հաղթանակ է համարվում Ուկրաինայի բոլոր տարածքների ամբողջական ապաօկուպացումն ու Ռուսաստանի կողմից գումարների վճարումը:
Նա նաև նշել է միջազգային երաշխիքների մասին, որոնք թույլ չեն տա Ռուսաստանի Դաշնությանը կրկին հարձակվել Ուկրաինայի տարածքների վրա: