ԱՄՆ-ն առաջարկով դիմել է Կիմ Չեն Ընին
ԱՄՆ-ն առաջարկում է Կիմ Չեն Ընին առանց նախապայմանների հանդիպում անցկացնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով: Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքէջը:
Նշվում է, որ Փհենյանն այդ հարցով հետաքրքրություն չի ցուցաբերում:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն պետք է լրջորեն վերաբերվի ԿԺԴՀ-ի հրթիռների արձակմանը, որոնք վերջին շրջանում զգալի շատացել են: