Հայաստանը կառուցողական մտադրություններ ունի. Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար
Հայաստանի հետ հարաբերություններում խանգարող հանգամանք էր Ղարաբաղի «օկուպացումը»: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը։
««Օկուպացիան» ավարտվել է, և այս խնդիրը նույնպես վերացել է: Հարաբերություններն այժմ զարգանում են ավելի դրական, ավելի հուսադրող համատեքստում: Մեր նախագահը հանդիպել է Փաշինյանին: Մենք ցանկանում ենք, որ այս գործընթացը զարգանա։ Մենք գիտենք, որ հայկական կողմը կառուցողական մտադրություններ ունի»,- ասել է Կալինը։