Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունները բանակցություններին պատրաստ լինելու մասին՝ սուտ են. Զելենսկի
Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունները բանակցություններին պատրաստ լինելու մասին սուտ են, և դա շատ լավ հասկանում են աշխարհում: Այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկին։
«Այս շաբաթվա ընթացքում ամենադաժան մարտերը եղել են Դոնբասում։ Մենք մեր դիրքերում ենք: Դոնեցկի մարզի այս և մի քանի այլ շրջաններում ռուսական բանակն արդեն զոհել է այնքան կյանք և այնքան զինամթերք, որքան, ըստ երևույթին, զոհել չեչենական երկու պատերազմներում միասին վերցրած: Ռուսաստանի կորուստների իրական չափը թաքցված է ռուսական հասարակությունից»,-նշել է Զելենսկին: