Ռուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքներ կմիավորվենՄայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակելՄայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ովՌոբերտ Քոչարյանի «ՍԷԿՏ»-ը փակելուց հետո՞ դախազությունը որոշեց «գործ կարել»․ հարց՝ դատախազին (տեսանյութ)Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունըԱշխատող հայրերը երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, իրավունք ունեն օգտվելու 5 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդից. Արսեն ԹորոսյանՄենք ընդդիմությանը ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ թող գան․ ՔՊ-ական պատգամավորԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս․ ՔԿՀերթական ինքնաթիռն է կործանվել ԱՄՆ-ում. կան զոհերԱշտարակում էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, 3 երեխա տեղափոխվել է Երևան. ԱՆG7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ, իսկ Ուկրաինային՝ զենք
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով կան վիրավորներ․ նոր մանրամասներ
ԵՄ-ն պատրաստում է արտակարգ միջոցառումներ՝ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումներից հետո Հայաստանի հետ առևտուրը խթանելու համարՀայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԿԸՀ-ն կքննարկի այսօրԴատախազությունը խախտումներ է գտել 458 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալությամբ տալու գործընթացումԱվտովթար Աշտարակի Տիգրան Մեծ փողոցում․ վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (տեսանյութ)Հսկողական աշխատանքներ՝ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» Օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Ադրբեջանցիները Արցախում ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Մեզ ոչ ոք ծաղիկ ու նվեր չի տալու․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր մտահոգ ուժերին առաջարկում է ձևավորել հակաիշխանական պայքարի միասնական ճակատԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցըՆիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ՌուսաստանԲԴԽ-ում քննարկվել է դատավոր Արմեն Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցըԱրամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն է կատարվելԱվտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ Թուրքմենստանի քաղաքացին հոսպիտալացվել էՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան
Ես սա կատարեցի․ Ալեն Սիմոնյանի նշանածն ուրախ է, որ ստորագրեց ամուսնության պետական գրանցման փաստաթուղթ (տեսանյութ)
Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ»
Մամուլ

Օտարերկրյա գործընկերները վաղուց հասկացել են՝ ՀՀ իշխանությունների բոլոր հայտարարությունների հիմքում սուտ է, կեղծիք և աճպարարություն. Տիգրան Թորոսյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը ներկայացնում է հարցազրույց՝ ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի հետ.

- Սոչիի հանդիպումից հետո հերթական եռակողմ հայտարարությունը հրապարակվեց։ Ինչի՞ մասին էր այն, ինչո՞վ էր տարբերվում նախորդներից, ի՞նչ գործընթացներ են հետեւելու դրան։

- Հարցին լիարժեք պատասխանելու համար հարկ է անդրադառնալ ոչ միայն այդ հայտարարությանը, այլև առնվազն Ռուսաստանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրություններին՝ նույն օրը տեղի ունեցած Պուտին-Ալիեւ, Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումների վերաբերյալ, ինչպես նաեւ դրանից 4 օր առաջ «Վալդայ» բանավիճային ակումբի «Աշխարհը հեգեմոնիայից հետո. արդարություն եւ անվտանգություն բոլորի համար» ֆորումում հնչած հարցերից մեկին Վ․Պուտինի պատասխանին։ Սոչիի եռակողմ հայտարարությունը որեւէ նոր էական ձեռքբերում կամ պայմանավորվածություն չի արձանագրում, պարզապես հիշեցնում է Ռուսաստանի մասնակցությունը գործընթացին, ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային դերակատարումը եւ Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու «փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներին, … Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացմանը, Հարավային Կովկասում կայունության եւ բարգավաճման ապահովմանը»։ Սակայն շատ ավելի կարեւոր են այն հետեւությունները, որոնք կարելի է անել վերոհիշյալ ավելի լայն դիտարկման հիման վրա։ Ըստ այդմ, Ադրբեջանն ունեցել է մի քանի ձեռքբերում։ Հայտարարությունում որևէ ձևով չի հիշատակվել Լեռնային Ղարաբաղը՝ անգամ որպես խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր։ Չկա ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ որեւէ խոսք։ Ակնհայտ է, որ երկուսն էլ Ալիևի պահանջով է արվել, որը, ըստ Պուտինի հետ երկկողմ հանդիպման հաղորդագրության, այդ հանդիպման ժամանակ 2 անգամ արձանագրել է, որ 2 տարի առաջ խնդիրը լուծվել է, եւ անդրադարձի կարիք չկա։ Բաքվի հաջորդ ձեռքբերումը հայտարարության մեջ 4-րդ պարբերության ներառումն է, որով կողմերը պայմանավորվել են «բոլոր խնդրահարույց հարցերը լուծել բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի 1991թ․ հռչակագրի հիման վրա»։ Իհարկե, այս պարտավորությունը կողմերն առանց այս արձանագրման էլ ունեն՝ որպես ՄԱԿ անդամ երկրներ, եւ այդ պարբերությունը որեւէ նոր իրավական բաղադրիչ չի ավելացնում երկկողմ հարաբերություններին։ Սակայն այն կարեւոր է 2 պատճառով՝ նախ, որ ներառվել է Ալիեւի պահանջով, եւ՝ որ Հայաստանի ներկայացուցիչը չի առարկել դրան այն ակնհայտ եւ անառարկելի պնդմամբ, որ այդ սկզբունքների մասին Ադրբեջանի հետ կարող է պայմանավորվածություն լինել միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը կվերացնի այդ սկզբունքների խախտման հետեւանքները՝ Հայաստանի սահմաններից դուրս կբերի իր զինված ստորաբաժանումները, կամ գոնե տեքստում կարձանագրվի, որ Ադրբեջանը դա կանի նշված ժամկետում։ Մինչդեռ այդ պարբերության ներառմամբ եւ հայտարարության ընդունմամբ Հայաստանի ներկայացուցիչը նվաստացվել է։ Սակայն պատկերն ավելի ողբերգական է դառնում ՌԴ նախագահի եւ ՀՀ գործող վարչապետի երկկողմ հանդիպման վերաբերյալ վերոհիշյալ պաշտոնական հաղորդագրության  դիտարկման արդյունքում։ Պարզվում է՝ Փաշինյանը 5 առաջարկություն է ներկայացրել հայտարարությունում ներառելու համար։ Նախ, խնդրել է պաշտպանել իր առաջարկությունը՝ խնդրի կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկություններին հայտարարությունում անդրադառնալու մասին՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ հայկական կողմի համար դրանք լիովին ընդունելի են, ապա, որպես կարեւոր հարց, ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո գտնվող գոտուց ադրբեջանական զորքերի դուրսբերումը»։ Երրորդը՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի նոր տարածքների օկուպացիան, եւ ակնկալել ռուսական կողմի հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը 2021թ. մայիսի 11-ի դիրքեր վերադարձնելու ձեւակերպումով, ապա առաջարկել, որ արձանագրվի, որ ՀՀ տարածքով անցնող հաղորդակցության ուղիները պետք է լինեն Հայաստանի վերահսկողության ներքո եւ օգտագործվեն Հայաստանի օրենսդրության հիման վրա։ Եվ, վերջապես, արծարծել է գերիների վերադարձման հարցը։ Առաջադրված 5 հարցերից որեւէ մեկը տեղ չի գտել եռակողմ հայտարարությունում։ Դա ցույց է տալիս ներկայիս հայկական դիվանագիտության ողջ թշվառությունն ու եւս մեկ անգամ հաստատում է, որ նման հանդիպումների ընթացքում հայկական կողմը մասնակցում է սոսկ դիտորդի կարգավիճակով։ Այլ բան չի էլ կարող լինել, երբ բանակցությունների գնալուց առաջ Հայաստանի ներկայացուցիչը հայտարարում է, որ համաձայն է Ռուսաստանի ներկայացրած բոլոր առաջարկություններին, ու դա եւս մեկ անգամ կրկնում է երկկողմ հանդիպման ժամանակ։ Եթե անգամ այդ բոլոր առաջարկությունները բխեին ՀՀ շահերից, էլի նման անվերապահ ձեւակերպում չպետք է օգտագործվեր՝ հնարավոր չէ միջազգային հարաբերություններում նշել նման այլ դեպք, որը որեւէ տեղ չի թողնում առաջարկություններ ներկայացնելու եւ դրանք առաջ մղելու համար։ Ոմանք կարող են նման արդյունքները վերագրել ՌԴ նախագահի կողմնակալ վերաբերմունքին, սակայն դա կլինի ինքնախաբեություն, քանի որ յուրաքանչյուր երկրի ղեկավար ինքն է պատասխանատու բանակցությունների ընթացքում իր ձեռքբերումների կամ դրանց բացակայության համար։ Կա մեկ այլ հանգամանք եւս։ Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ «Վալդայի» ֆորումում Ռուսաստանի նախագահն անդրադարձավ խնդրին։ Ակնհայտ է, որ հարցը պատրաստված էր, եւ Պուտինի համար անակնկալ չէր, անգամ ցանկալի էր։ Ինչո՞ւ էր դա պետք ռուսական կողմին՝ եռակողմ հանդիպումից ընդամենը 4 օր առաջ, ի՞նչ ուղերձ կար փոխանցելու։ Դա պարզելու համար անդրադառնանք ՌԴ նախագահի պատասխանին։ Նախ նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ իրենք, այդ թվում՝ եւ ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները, առաջարկել են հայկական կողմին՝ վերադարձնել 5 շրջանները, պահելով ԼՂՀ-ն ՀՀ-ին միացնող Քարվաճառի եւ Քաշաթաղի մեծ շրջանները եւ անել մյուս քայլերը (այդ թվում՝ անկախության հանրաքվեն Արցախում եւ դրա արդյունքների անվերապահ ճանաչումը բոլորի կողմից), «ինչը կլիներ արդար»։ Բայց հայկական ղեկավարությունը գնաց այլ՝ ամեն ինչ 0-ական կետից սկսելու ճանապարհով։ Ինչո՞ւ էր Պուտինը հիշեցնում այսօրվա աղետալի իրավիճակի ստեղծման բոլորին հայտնի հանգամանքները։ Նախ, Սոչի մեկնելուց մի քանի օր առաջ ԱԺ-ում Փաշինյանը կրկին ներկայացրեց հայտնի հերյուրանքները ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի ու Մադրիդյան սկզբունքների մասին։ Վստահությամբ կարելի է պնդել, որ դա սթափության կոչ էր Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ։ Դրանից հետո Ռուսաստանի նախագահն անդրադարձել է «խաղաղության պայմանագրի հարցին», նշելով, որ վաշինգտոնյան տարբերակը նախատեսում է «Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի վրա», նա ներկայացնում է Մոսկվայի դիրքորոշումը․ «Եթե հայ ժողովուրդը եւ հայկական ղեկավարությունը համարում է, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որ պետք է դրանք հաշվի առնել եւ ինչ-որ ձեւով պետք է պայմանավորվել ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է։ Մենք կպաշտպանենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Սակայն, անկասկած, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ»։ Ավելի պարզ դժվար է ասել, որ եթե «հայկական ղեկավարությունն» արծարծի ԼՂ խնդիրը, ապա իրենք կպաշտպանեն այդ մոտեցումը։ Ընդ որում, հատկանշական է, որ մի քանի անգամ «հայկական ղեկավարություն» բառակապակցությունն օգտագործելով՝ ՌԴ նախագահն ամեն անգամ հիշատակում է նաեւ «հայ ժողովուրդը»։ Ակնհայտ է, որ ազդեցիկ պետությունների ղեկավարների խոսքում, հատկապես՝ երբ այն նախօրոք է պատրաստված, որեւէ բառ պատահականորեն չի օգտագործվում, այն էլ՝ նման հետեւողականությամբ։ Դա նախ ընդգծում է, որ հայ ժողովրդի ու հայկական ղեկավարության մոտեցումներն առնվազն միշտ չէ, որ համընկնում են, եւ հետագա աղետներից զգուշացնում է ինչպես հայկական ղեկավարությանը, այնպես էլ հայ ժողովրդին։ Այսպիսով, եռակողմ հայտարարությունը, պաշտոնական հաղորդագրություններն ու ՌԴ նախագահի խոսքը «Վալդայի» ֆորումի ժամանակ արձանագրում են, որ ՀՀ իշխանությունների կապիտուլյացիան շարունակվում է, եւ դա կարող է հանգեցնել նոր աղետների։  

- Այսօր կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ իշխանությունները կողմնորոշվել են դեպի Ռուսաստան, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի միջնորդությամբ է տեղի ունենալու։

- Իհարկե՝ ոչ, քանի որ նման պարզունակ միջոցներով հնարավոր չէ շահել ազդեցիկ պետությունների ղեկավարների վստահությունը։ Վաղուց հայտնի է, որ Հայաստանի իշխանությունները, չունենալով սկզբունքներ ու անհրաժեշտ գիտելիքներ, միջազգային հարաբերությունները «կառուցում» են նույն պարզունակ պատկերացումների հիման վրա, որոնք օգտագործում են ներքաղաքական կյանքում։ Ցավալի է, բայց վստահաբար կարելի է պնդել, որ օտարերկրյա գործընկերները վաղուց հասկացել են՝ բոլոր հայտարարությունների հիմքում սուտ է, կեղծիք եւ աճպարարություն։ Միաժամանակ, Հայաստանի ղեկավարությունը բացահայտորեն շարունակում է «եռատվել» Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի միջև՝ առանց որեւէ տեղից իրական արդյունքի։ Վերջին փաստը՝ սահմանազատման հանձնաժողովի նիստը Բրյուսելում։ Պատահական չէ, որ միջազգային ասպարեզում ոչ ոք վաղուց լուրջ չի ընդունում Հայաստանի ղեկավարությանը, ու ամեն մեկը փորձում է Հայաստանի հաշվին լուծել իր խնդիրները։ Լիակատար 0-ական կետ։  Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի միջնորդության ներքո շարունակվելուն, ապա նկատենք, որ Ռուսաստանն ինքը դեռևս վստահություն չունի դրա նկատմամբ։ Եռակողմ հայտարարությունն արձանագրում է միայն Ռուսաստանի «ըստ ամենայնի աջակցությունը»։ Կարելի է ենթադրել, որ մյուս կողմերը կամ նրանցից որևէ մեկն ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն չեն դրսեւորել»: