Արցախը մեր զավակն է ու զավակին ծնողն իրավունք չունի հանձնել որբանոց, ավելի ճիշտ՝ սպանդանոց. Անդրանիկ Թևանյան
Արցախը մեր զավակն է ու զավակին ծնողն իրավունք չունի հանձնել որբանոց, ավելի ճիշտ՝ սպանդանոց՝ հրեշաբար «հիմնավորելով», որ միայն այդ դեպքում ծնողը կարող է խաղաղ ու լավ ապրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Երկու կարևոր գործ ունեմ անելու այսօր։ Տղայիս տանելու եմ ֆուտբոլի պարապմունքի ու հետո միասին ժամը 15։00-ին գնանք Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի։
Ֆուտբոլն էլ, հանրահավաքն էլ ապագային են միտված։ Մենք մեր երեխաներին անվտանգ ու հեռանկար ունեցող երկիր պետք է ժառանգենք։
Մենք պարտավոր ենք արձագանքել արցախցի այս փոքրիկ աղջնակին։ Արցախը մեր զավակն է ու զավակին ծնողն իրավունք չունի հանձնել որբանոց, ավելի ճիշտ՝ սպանդանոց՝ հրեշաբար «հիմնավորելով», որ միայն այդ դեպքում ծնողը կարող է խաղաղ ու լավ ապրել»,- գրել է Թևանյանը։