Լաչինի տարածքն ականապատել, նշանակում է սադրանք․ Բայրամովը նոր սադրանքի հիմք է ստեղծում
Հայաստանը «խախտում է» միջազգային իրավունքը և եռակողմ հայտարարության կետերը՝ շարունակելով ականապատել Լաչինի շրջանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Հայաստանին կեղծ մեղադրանքներ է առաջադրել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ խոսելով Վաշինգտոնում դիվանագետների եռակողմ հանդիպման մասին
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Լաչինում հայտնաբերվել է ավելի քան 1400 ական և հայտնի չէ, թե որքան կհայտնվի ապագայում։
«Այս տարածքում ականապատելը նշանակում է սադրանք, այսինքն՝ Լաչինի միջանցքն օգտագործվում է այլ նպատակներով»,- նշել է նա։
Բայրամովը հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ միջանցքը կարող է օգտագործվել բացառապես քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների փոխադրման համար՝ այդպիսով հենց ադրբեջանական կողմից սադրանք անելու հիմք ստեղծելով: