Մեզ համոզում են, որ հայրենիքի մի մասը պետք է զիջել՝ մնացած մասը պահելու համար. Աշխարհում չկա որևէ ժողովուրդ, որ այս բանաձևով առաջնորդվի. Սաղաթելյան (տեսանյութ)
Մեզ համոզում են, որ հայրենիքի մի մասը պետք է զիջել՝ մնացած մասը պահելու համար։ Մեզ ասում են՝ եկեք հայրենիքի մի մասը տանք, որ կյանքեր փրկենք ու ապրենք խաղաղ։ Աշխարհում չկա մի ժողովուրդ, որն առաջնորդվել է այս բանաձևով ու այսօր պետություն ունի։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծել է, որ մեր ազգը առաջնորդվել է այլ սկզբունքով՝ կյանքը տալ հանուն հայրենիքի։ «Տվել ենք կյանք, ունենք հայրենիք ու պաշտպանելու ենք»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։