Ալիևը շատ լավ գիտի, որ Փաշինյանից հետո իր գործերը կտրուկ վատանալու են. Վահրամ Մարտիրոսյան
Ալիևը շատ լավ գիտի, որ Փաշինյանից հետո իր գործերը կտրուկ վատանալու են։ Եվ սա Ալիևի սուբյեկտիվ կարծիքը չէ, այլ հիմնված է նրանց հետախուզության ու վերլուծական կենտրոնների կարծիքի վրա։ Նման դիտարկում է արել «Զանգի» հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։
«Հենց Հայաստանում հականիկոլական գործնթացներ են սկսվում Ադրբեջանը միանգամից դառնում է ահավոր կոնստրուկտիվ։ Այս անգամ էլ բացառություն տեղի չունեցավ՝ Ադրեջանի ԱԳՆ-ն հանկարծ Հայաստանի հետ բանակցությությունների մեջ պոտենցիալ գտավ։
Ալիևը շատ լավ գիտի, որ Փաշինյանից հետո իր գործերը կտրուկ վատանալու են։ Եվ սա Ալիևի սուբյեկտիվ կարծիքը չէ, այլ հիմնված է նրանց հետախուզության ու վերլուծական կենտրոնների կարծիքի վրա։ Հայաստանը դեռ պահպանում է այնպիսի ներուժ, որի գործի դնելու դեպքում 2020-ից հետո Ալիևի բոլոր ձեռբերումները ի չիք են դառնալու։ Ուստի լրիվ տեղին է նրա ոտքերի դողը երբ իր հաջողությունների աղբյուրին այստեղ սկսում է քաղաքական վտանգ սպառնալ։
Ալիևը Ջերմուկ և այլ ՀՀ տարածքներ ներխուժելով ստեղծել է մի այնպսիսի իրողություն, որ միջազգային իրավունքի տեսակետից մեզ տվել է լեգիմին իրավունք Քարվաճառը և մնացած տարածքները ազատագրելու։ Մնում է միայն ազատագրման համար քաղաքական կամք ունեցող գլխավոր հրամանատար ունենալը։
Թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը պահել Փաշինյանին այնքան ժամանակ մինչև որ Հայաստանում ինստիտուցիոնալ կերպով ոչնչացված կլինի որևէ տեսակի իրական ռազմական ուժ ունենալու հնարավորությունը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։