Այսօր միայն ԱՄՆ-ն և Իսրայելն են պատրաստ պատերազմի ապագա տրամաբանության ուղղությամբ շարժվելու․ Արա Պողոսյան
Հետախույզի օրվա առթիվ կրկին հիշեցնեմ ժամանակակից աշխարհում կարևորագույն դերակատարում ունեն էլիտար զորքերը, և ավտոմատացված զորատեսակները։ Ապագայի պատերազմները ավելի ու ավելի են հեռանալու պատերազմների այսօրվա տրամաբանությունից դառնալով տեխնոլոգիական։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Հետախույզի օրվա առթիվ կրկին հիշեցնեմ ժամանակակից աշխարհում կարևորագույն դերակատարում ունեն էլիտար զորքերը, և ավտոմատացված զորատեսակները։ Ապագայի պատերազմները ավելի ու ավելի են հեռանալու պատերազմների այսօրվա տրամաբանությունից դառնալով տեխնոլոգիական։
Այսօր համեմատաբար միայն ԱՄՆ-ն և Իսրայելն են պատրաստ պատերազմի ապագա տրամաբանության ուղղությամբ շարժվելու։ Մնացած երկրները ժամանակ ունեն, իսկ Հայաստանը պարտավոր է առաջ անցնել, որպեսզի գոյության իրավունք վաստակի, հակառակ դեպքում հաջորդ հարյուրամյակ դժվար հասնենք։ Շնորհավոր հատուկ նշանակության տղերքի տոնը»,-գրել է նա։