Արցախի կորուստը պարզապես ինչ-որ տարածքի կորուստ չէ. դա առաջին հերթին մեր ինքնության կորուստ է. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
Արցախի կորուստը պարզապես ինչ-որ տարածքի կորուստ չէ. դա առաջին հերթին մեր ինքնության, ազգային դիմագծի և հայկական արմատների կորուստ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը` «Կոմերսանտ»-ին տված իր հարցազրույցում և հրապարակել հարցազրույցի տեսագրությունը, որն արվել է Արցախի Գանձասար վանական համալիրի մոտ:
«Պատահական չէ, որ օրեր առաջ «Կոմերսանտ»-ին տված իմ հարցազրույցը Գանձասար վանական համալիրի տարածքում էր։ Արցախի կորուստը պարզապես ինչ-որ տարածքի կորուստ չէ. դա առաջին հերթին մեր ինքնության կորուստ է»,-գրել է նա։