Ջերմուկում տնկվել է շուրջ 9000 տնկի
Աշնանային համապետական ծառատունկի շրջանակում «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետության 3 հա տարածքում ծառատունկ է իրականացվել։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան ՀՀ ողջ տարածքում իրականացվող համապետական ծառատուկի շրջանակում «Անտառային կոմիտեի» նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի, նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի, Վայոձ ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների, զինծառայողների և Եղեգնաձորի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ միասին մասնակցել է ծառատունկին։
Նշված տարածքում տնկվել է շուրջ 9000 տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, հացենի, թեղի, խնձորենի: