Աշոտյանին ձերբակալելու կամ կալանավորելու հրաման կարող է տալ միայն հայատյաց էակը․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշոտյանին ձերբակալելու կամ կալանավորելու հրաման կարող է տալ միայն հայատյաց էակը։ Սարքում, սարքում եք…ինձ էլ հետը կալանավորեք, արա։
Բոլորիս էլ կալանավորեք, մեկ է դուք հողատու,աղետ բերած ու հայրենիքը տված նիկոլիստական ռեժիմ եք։ Դուք ոչ հաղթել գիտեք, ոչ էլ՝ պարտվել։ Ձերը՝ ատելն է ու հայրենիք հանձնելը»: