Եվրոպայում նշել են, թե ԵՄ-ին Ուկրաինայի միանալը որքան կտևի
Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգեյը կարծում է, որ Ուկրաինայից ավելի քան մեկ կամ երկու տարի կպահանջվի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի նախապատրաստման գործընթացն ավարտելու համար, գրում է գերմանական Welt-ը։
«Հաշվի առնելով մեծ ծավալի աշխատանքը, որը պահանջվում է ԵՄ ներքին շուկայում և շատ այլ կարևոր քաղաքական ոլորտներում մասնակցության նախապատրաստման համար, անդամակցությունը հավանաբար կտևի մեկ-երկու տարուց ավելի»,- ասել է Վարգեյը: