Շոլցն ու Բայդենը քննարկել են Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցը
Կիրակի օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում կողմերը հայտարարել են Ուկրաինային իրենց հնարավորության սահմաններում հետագա աջակցության մասին և քննարկել Գերմանիայի կառավարության ղեկավարի վերջին այցը Չինաստան։
Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի քարտուղարի տեղակալ Վոլֆգանգ Բյուխները։
Գերմանիայի կառավարության ղեկավարը, ինչպես ընդգծել է նախարարների կաբինետի ներկայացուցիչը, ամերիկացի նախագահին տեղեկացրել է նաև Պեկին կատարած իր այցի առաջընթացի և արդյունքների մասին։
«Պետք է ընդգծել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հստակ հայտարարությունը, ով դեմ է արտահայտվել միջուկային զենքի կիրառմանը, ինչպես նաև դրա կիրառման սպառնալիքին՝ համաձայնելով սերտ կապի մեջ մնալ այս հարցում»,- ասել է Բուխները։