Պենտագոնը Թուրքիայի հետ կքննարկի պաշտպանական համագործակցությունը
Պենտագոնի միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնական Սելեստ Վոլանդերը կխորհրդակցի Թուրքիայի և Լեհաստանի գործընկերների հետ պաշտպանական համագործակցության վերաբերյալ։
Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի ծառայության կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ։
Թուրքիայում ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականը կմասնակցի բարձր մակարդակի երկկողմանի պրոֆիլային հանձնաժողովի աշխատանքներին։ Նա Թուրքիայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ կքննարկի տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը։