Երևանում կառավարական առանձնատան մոտ տղամարդը դիզվառելիքով ինքնահրկիզվել է (լուսանկարներ)
Երևանում, նոյեմբերի 6-ի երեկոյան ժամը 21․20-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզման փորձ է կատարել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, տղամարդն իր վրա դիզվառելիք է լցրել ու իրեն այրել։ Մոտակայքում գտնվող քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարների հետ նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները նրան տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։