Խամենեին կանխատեսել է նոր աշխարհակարգն առանց ԱՄՆ-ի
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը լիովին զինված ռազմաբազաներ ունի բազմաթիվ վայրերում, այդ թվում՝ Եվրոպայում և Ասիայում։
Նրա խոսքով՝ այդ բազաների համար գումարը վերցվում է դժբախտ և ռազմաբազան ընդունող երկրներից։
Խամենեին հավելել է, որ դա կավարտվի ապագա նոր աշխարհակարգում, և ԱՄՆ-ն ստիպված կլինի դադարեցնել իր ներկայությունն ամբողջ աշխարհում: