Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաջողությամբ փորձարկել է նոր զինատեսակ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը հաջողությամբ փորձարկել է Ghaem 100 հրթիռը։
Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Սա Իրանում ստեղծված առաջին եռաստիճան արձակող սարքն է, որն ունակ է մինչև 80 կգ քաշով արբանյակներ արձակել Երկրի մակերևույթից մինչև 500 կմ հեռավորության վրա: