Թուրքիան ռուսական ռազմանավերին թույլ չի տվել մտնել Սև ծով. BBC
Ռուսական Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը փետրվարի սկզբից սպասում են թուրքական իշխանությունների թույլտվությանը Բոսֆորն անցնելու և Սև ծով մտնելու համար, սակայն Անկարան նրանց թույլ չի տվել դա անել, հայտնում է BBC-ն։
Նավերը, մասնավորապես՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» հրթիռային հածանավը և «Ադմիրալ Թրիբյութս» խոշոր հակասուզանավը, տեսել են կիրակի օրը՝ նոյեմբերի 6-ին, Վլադիվոստոկում գտնվող իրենց բազա գնալիս։
Նավերը գտնվում են Միջերկրական ծովում փետրվարի 2-ից և պատրաստվում էին տեղափոխվել Սև ծով՝ ուկրաինական տարածք գրոհելու համար։