Լուկաշենկոն խոսել է Խորհրդային Միության վերածննդի մասին
«Խորհրդային նախագիծն» այսօր կարող է դիմակայել կապիտալիզմի գաղութային քաղաքականությանը և գրավել բազմաթիվ երկրների, որոնք ձգտում են ընդհանուր բարօրության, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի կապակցությամբ։ Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Սոցիալիստական հանրապետությունների միության խորհրդային նախագիծը, որը հիմնված է ազգերի իրավահավասարության, նրանց մշակույթների և ավանդույթների նկատմամբ հարգանքի վրա, դեռևս փարոս է այն երկրների համար, որոնք ձգտում են ապրել խաղաղության մեջ և ստեղծագործել հանուն ընդհանուր բարօրության»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:
Այս գաղափարները դեռևս իրական այլընտրանք են կապիտալիզմի գաղութային քաղաքականության դեմ,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: