Ամերիկացիները գաղտնի բանակցություններ են սկսել Պատրուշևի հետ
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջին ամիսներին գաղտնի շփումներ է ունեցել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխանությունների և դաշնակից երկրների ներկայացուցիչներին։
Բանակցությունների նպատակն էր նվազեցնել ուկրաինական դիմակայության պատճառով հակամարտության սրման վտանգը և նախազգուշացնել Մոսկվային միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենք օգտագործելու մասին:
Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հարցեր չեն քննարկվել, նշում են WSJ-ի զրուցակիցները։
Հրապարակումը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ են տեղի ունեցել շփումները և քանիսն են եղել։ Կրեմլը չի արձագանքել հրապարակման խնդրանքին։