Խերսոնի համար ճակատամարտը վճռորոշ է լինելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում. Սերբիայի նախագահ
Խերսոնի համար հնարավոր ճակատամարտը վճռորոշ է լինելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում։ Այդպես է կարծում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ով այդ ճակատամարտը համեմատել է Ստալինգրադի ճակատամարտի հետ:
«Մեզ դժվար ժամանակ է սպասվում, հաջորդ ձմեռը կլինի նույնիսկ ավելի դժվար, քան այս մեկը, քանի որ մեզ սպասվում է Ստալինգրադի ճակատամարտը՝ ուկրաինական պատերազմի վճռական ճակատամարտը՝ պայքարը Խերսոնի համար, որում երկու կողմերն էլ օգտագործում են հազարավոր մարդիկ, տանկեր, ինքնաթիռներ, հրետանի։
Արևմուտքը կարծում է, որ այդպիսով կկարողանա կործանել Ռուսաստանը, Ռուսաստանը կարծում է, որ այդ կերպ կկարողանա պաշտպանել այն, ինչ գրավել էր պատերազմի սկզբում, և պատերազմը հասցնել ավարտին։ Սա լրացուցիչ խնդիրներ կստեղծի ամենուր»,- ասել է Վուչիչը Pink TV-ին տված հարցազրույցում։