Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Պղծում են ընկած տղերքի հիշատակը, նրանց կրած համազգեստը, զենքը ու վատնում փամփուշտները՝ Ֆեյսբուքում ստատուս գրելու համար (լուսանկարներ)

Պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող մարտական զենքով կրակելու դասընթացներին մասնակցելու համար շատ բան հարկավոր չէ․ անհրաժեշտ է գրանցվել համապատասխան կայքում և վերջ։

Հաշվի առնելով սահմանային լարվածությունն ու կարևորելով հրաձգության մարտարվեստում հմտանալու պատրաստակամությունը, կարելի է դրական գնահատել այս նախաձեռնությունը։ Սակայն հազիվ թե Ազգային ժողովի ՔՊ-ական կանայք հրաձգության ակտիվ հղմանը սեղմած ու դասընթացներին գրանցված լինեն զուտ հայրենիքը պաշտպանելու մղումից ելնելով։

Որպես ՔՊ-ի իգական սեռի «կարկառուն» ներկայացուցիչներ, կրակելու են գնացել Լուսինե Բադալյանը, ով հայտնի է նաև Լուլու անունով և Արփի Դավոյանը։

Նրանք այդ մասին, ճոխ֊ճոխ նկարներին կից, հրապարակել են նաև իրենց էջերում։

Բոլորի հիշողությունը թարմացնելու համար, պարզապես կարելի է նկատել, որ սա այն նույն Լուլուն է, ով դեռ վերջերս Եռաբլուրում հռհռում էր հայրենիքի համար պատերազմում փառքով ընկած տղերքի շիրիմների մոտ․․․

Նույն այդ Լուլուն էր, որ ավելի վաղ խոնարհվում էր թուրքի առաջ․․․

Նույն այդ Լուլուն էր, ով 2020-ի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց անմիջապես հետո որոշել է դուրս գալ ՔՊ-ից և նրան, ըստ լուրերի, հետ են պահել իր անցյալի հետ կապված կոմպրոմատները, որոնք, դարձյալ ըստ նույն աղբյուրների շշուկների, նրա դեմքին են շպրտել ՔՊ-ական ջահել-ջուհուլները․․․

Ինչ վերաբերում է Արփի Դավոյանին, ապա նա ևս սրբերից չէ․․․

Իշխող խմբակցությունից «սլիվ է» եղել, ըստ որի,  Արփի Դավոյանն Ազգային Ժողովում «ռազբորկի» է կանչել Մարիա Կարապետյանին, այն բանից հետո, երբ վերջինս ասել է, թե Դավոյանը հանրային վարքի հետ խնդիրներ ունի ու իր պահվածքն ազդում է իշխող խմբակցության հեղինակության վրա։ 

Ասում են՝ բանը գրեթե ծեծկռտուքի է հասել։

Մի խոսքով՝ քաղաքական զրո կենսագրությամբ և անցյալով, Արցախյան պայքարի մասին հավանաբար միայն Վիքիպեդիայից կարդացած, բայց այդպես էլ չընկալած Արփի Դավոյանը, ով պատահաբար է հայտնվել Աժ-ում, փորձել է իրեն մատուցել այլ կերպ․․․ 

 

Անգամ մտովի կարելի պատկերացնել այս երկուսի միջև ինչ զրույց է եղել։ Այն հավանաբար եղել է այս համատեքստում․․․

-Գնանք, կրակենք, մի քիչ ցրվենք, համ էլ կնկարվենք, կգանք․․․

Այլ կերպ ասած՝ ղուշ թռցնող Դավոյանն ու Լուլուն հետևել են «Էրատո» ջոկատի օրինակին, ուզում են իրենց անմաքուր էությամբ պղծել ընկած տղերքի հիշատակը, նրանց անունը, նրանց կրած համազգեստ, զենքն ու վատնել փամփուշտները՝ Ֆեյսբուքում ստատուս գրելու համար։ 

Արմինե Մկրտումյան