Այդ հարցի շուրջ բացառված է՝ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ․ դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ․ Սուքիասյան
«Սիլ» պլազայի կառուցման համար մեծ գումարներ, միլիոններ են ծախսվել՝ տասնյակ, հարյուրավոր։ Մարդիկ դնում են այդ նկարն ու ասում՝ այս շենքը այսինչներն ու այնինչները ձեռք են բերել 5000 դոլարով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, այդ ամենը որակելով որպես լրագրողական խայտառակություն։
Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունեցե՞լ է, թե՞ ոչ, Խաչատուր Սուքիասյանն ասաց․ «Բացառված է ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ։ Դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյան չեմ, և Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյան չէ։ Ո՛չ, ես ինձ թույլ չեմ տալիս»։
Կարդացեք նաև՝ Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ քրգործ է հարուցվել. «Հետք»