Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ շփման գծում լարվածությունն ավելացնող քայլերից. Պեսկով
Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ շփման գծում լարվածությունն ավելացնող քայլերից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, Սոչիի եռակողմ հանդիպման ավարտին ընդունված հայտարարությունը ընդգծում էր կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական, խաղաղ ճանապարհով կարգավորման մտադրությունը։ Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին զերծ մնալ վտանգավոր գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծի երկայնքով լարվածության սրման»,- ասել է Պեսկովը։