Հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք. Լևոն Քոչարյանը պատասխանել է Խաչատուր Սուքիասյանին
Խաչատուր Սուքիասյան, 4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով (ի դեպ, սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Ազգային ժողովում Սուքիասյանի՝ «5-րդ ալիքի» լրագրողի հարցերից հունից դուրս գալուն:
«Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ այնպես ինչպես ձեզ մոտ եղավ այսօր (ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահման չի անցել):
Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք»,- գրել է: