2023թ․-ին Երևանի տրանսպորտային խնդիրը 70%-ով կլուծվի․ Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տրանսպորտի խնդրին, համոզմունք հայտնեց, որ 2023թ․-ին Երևանի տրանսպորտային խնդիրը 70%-ով կլուծվի։
Նրա խոսքով` մինչև 2022թ․-ի դեկտեմբերի վերջ Երևան կբերվի 150 ավտոբուս, ևս 87 ավտոբուս՝ 2023թ․-ի ընթացքում։ Մրցույթ կհայտարարվի նաև18 մետրանոց ավտոբուսների գնման համար։
«Բացի այդ, նախատեսվում է լուծել չշահագործվող հին կարմիր ավտոբուսների ավտոպահեստամասերի դեֆիցիտի հարցը։ 2022թ․-ին Երևանում կլինի 15 տրոլեյբուս, ևս 15-ը՝ 2023թ․-ի հունվարին։ Նույն թվականի սեպտեմբերին կստեղծվի կառավարման կենտրոն»,- նշեց Սարգսյանը։