Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Այժմ ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։