Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում անմահացան ոստիկանության զորքերի 39 ծառայողներ (տեսանյութ)

2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում անմահացան ոստիկանության զորքերի 39 ծառայողներ՝ մինչև վերջին փամփուշտը կռվելով հանուն հայրենիքի, հանուն մեր Արցախի ու Շուշիի։

Տարելիցի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն այցելել է ոստիկանության զորքերի զորամասերից մեկը։

Վահե Ղազարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը և զորամասի հրամանատարությունը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Եղան նաև «Հավերժության ճանապարհ» անկյունում, որտեղ ներկայացված են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի ծառայողների կյանքն ու մարտական ուղին։

Նույն օրը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելեց ոստիկանության զորքերի վարչական համալիր։ Ոստիկանության զորքերի հրամանատարության ուղեկցությամբ Վահե Ղազարյանը շրջեց «Հավերժության պուրակում», ուր տնկված են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների անվանական ծառեր։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերը պաշտպանական մարտերի են մասնակցել Քարվաճառում, Հաթերքում, Ջրականում և Լիսագորում:

Նոյեմբերի 4-ից ոստիկանության զորքերի ծառայողները մասնակցում էին Քարինտակի պաշտպանությանը։ Թշնամին մեծ ուժերով առաջ էր գալիս, բայց ոստիկաններն անզիջում էին։ Նոյեմբերի 5-ին զորախումբն ընկավ շրջափակման մեջ։ Ոստիկանության զորքերն առաջին զոհը տվեցին նոյեմբերի 5-ին։ Զոհվեց գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտյոմ Միրզոյանը. նրա նռնականետի հարվածներից թշնամին կրում էր ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկայի լուրջ կորուստներ։

Մարտերը ժամ առ ժամ թեժանում էին։ Ոստիկանության զորքերի ծառայողները կռվում էին՝ և՜ թշնամուն թույլ չտալով մտնել Շուշի, և՜ շրջափակումից դուրս գալու համար։ Նոյեմբերի 5-ի թեժ մարտերում Շուշի տանող ճանապարհին զոհվեցին ոստիկանության զորքերի ծառայողներ Սերգեյ Շաքրիկյանը, Վիգեն Միրզոյանը և Սամվել Մելքոնյանը։

Թշնամին մեծացնում էր ճնշումը, շրջափակման օղակը սեղմվում էր։

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ամենաթեժ ու ահեղ մարտը։ Այդ օրը Շուշիի մատույցներում զոհվեցին ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Արմեն Վարդանյանն ու ծառայողներ։ Նրանք մարտնչեցին մինչև վերջին շունչն ու վերջին փամփուշտը։ Արեցին հնարավորն ու անհնարինը։ Եվ փառքով գրեցին իրենց անունները հանուն հայրենիքի ընկած հայորդիների շարքերում։ Հիշենք նրանց անուն առ անուն։

Գնդի հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյան, գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտյոմ Միրզոյան, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյան, վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Էդգար Գասպարյան, դասակի հրամանատար լեյտենանտ Անդրանիկ Մարդոյան, ավագներ Վահագն Հաջաթյան, Վիգեն Միրզոյան, ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյան, սերժանտներ Էդգար Սարգսյան, Գոռ Սարիբեկյան, Սուրեն Գաբրիելյան, կրտսեր սերժանտներ Եղիշե Մարգարյան, Գևորգ Թորոսյան, Արթուր Սահակյան,

Հայկ Գևորգյան, Սերգեյ Շաքրիկյան, Բենիկ Լալայան, շարքայիններ Հարություն Ասրյան, Արթուր Աղաջանյան, Վարդան Միրզախանյան, Արտյոմ Բալայան,

Մանուկ Իսախանյան, Սամսոն Ղազարյան, Էդվարդ Հակոբյան, Մհեր Մարտիրոսյան, Նորայր Սարգսյան, Լյովա Գալստյան, Մեսրոպ Նազարյան, Աղվան Խալաթյան, Դավիթ Հարոյան, Արտյոմ Ալոյան, Իշխան Վարդանյան, Վարդան Մնացականյան, եղբայրներ՝ շարքային Գևորգ Գևորգյան և կրտսեր սերժանտ Կարեն Գևորգյան, եղբայրներ՝ շարքային Սամվել և ավագ սերժանտ Տիգրան Մելքոնյաններ, եղբայրներ՝ կրտսեր սերժանտներ Կարապետ և Գևորգ Մելքոնյաններ, եղբայրներ՝ շարքայիններ Ժորա և Արամ Արզումանյաններ, եղբայրներ՝ շարքայիններ Լևոն և Արմեն Անթանյաններ։

Փա՜ռք և խոնարհում զոհված բոլոր ոստիկաններին, որոնք իմացյալ մահով զինվորագրվեցին հայոց երկնային գնդին: