Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Քննարկվել են մի շարք ոլորտների 2023 թ. բյուջետային հատկացումները

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի համար նախատեսվել է 498 մլն 89 հազար 312 դրամ, իսկ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրի կատարման համար` 125 մլն 248 հազար դրամ: Երկու ծրագրերի համար նախատեսվել է 623 մլն 331 հազար 312 դրամ. այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ներկայացվել են «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «իԳործ», «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի մանրամասները, որոնք ուղղված են հայապահպանությանը, սփյուռքահայերի ներուժի արդյունավետ իրացմանը, հայկական համայնքների խնդիրների վերհանմանը:

Զարեհ Սինանյանի խոսքով՝ «Քայլ դեպի տուն» միջոցառման վերաբերյալ նոր հայտի հաստատման պարագայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի 2023 թ. բյուջետային հայտի գումարը կկազմի 709 մլն 292 հազար 312 դրամ:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովին 2023 թ. նախատեսվում է հատկացնել 374 մլն 132 հազար դրամ, 2020 թ. համեմատ 35 մլն աճը պայմանավորված է աշխատավարձի բարձրացմամբ: Կիրականացվի երկու ծրագիր:

Տիգրան Հակոբյանի հավաստմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերն ուղղված են հանձնաժողովի տեսալսողական մեդիայի ոլորտի կանոնակարգում ծրագրին, որի նպատակն է հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովումը, տեսալսողական ոլորտի վերահսկումը և կարգավորումը, որն էլ ուղղված է վերջնական արդյունքի՝ հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության բարձր մակարդակի, մրցակցային հավասար պայմանների, տեսալսողական ոլորտում օրինախախտումների նվազեցման, հեղինակային իրավունքի պահպանության, ոլորտի համաչափ զարգացման ապահովմանը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը նշել է, որ 2023 թ. պետական բյուջեի նախագծով Հանրային հեռարձակողի խորհրդի գծով նախատեսվում է հատկացնել 7,676.2 մլն դրամ, որը 41 մլն ավելի է 2021 թ. հատկացված գումարի չափից: Հանրային հեռուստաընկերությանը կհատկացվի 11 մլրդ դրամ:

Հանրային ռադիոընկերությանը նախատեսվում է հատկացնել 956 մլն դրամ:

Իրականացվող «Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակում» ծրագրի նպատակն է ապահովել բազմազան տեղեկատվական, ճանաչողական, կրթական, ժամանցային հեռուստատեսային և ռադիո հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումը: Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի եթերում՝ 3030 ժամ, Հանրային ռադիոընկերության առաջին ծրագրերի եթերում՝ 4205 ժամ նոր հաղորդումների, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում 55 բազմազան հաղորդաշարերի պատրաստում եւ հեռարձակում:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի և տեղեկատվության ոլորտների 2023 թ. բյուջետային հատկացումները քննարկվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: