Վաղը ԱԺ֊ում դատավորները կմասնակցեն դատարանների գերծանրաբեռնվածության պատճառների և գործը ողջամիտ ժամկետում քննելու հարցերին առնչվող քննարկմանը
Դատավորները կմասնակցեն դատարանների գերծանրաբեռնվածության պատճառների և ողջամիտ ժամկետում գործը քննելու վերաբերյալ աշխատանքային քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատավորների միությունը։
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ դատավորների միության աջակցությամբ Ազգային ժողովում տեղի կունենա քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ դատավորների մասնակցությամբ աշխատանքային քննարկում:
Օրակարգում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության պատճառների և ծանրաբեռնվածության պայմաններում դատավորների աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև գործը ողջամիտ ժամկետում քննելու հարցերն են:
Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ: