Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ
Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։