ԱՄՆ-ի քիմիական գործարանում պայթյուններ են որոտացել. իշխանությունները տարհանել են բնակիչներին (տեսանյութ)
ԱՄՆ Ջորջիա նահանգի քիմիական գործարանում պայթյուններ են որոտացել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհ է բռնկվել, որից հետո իշխանությունները տարհանել են մոտակա բնակավայրերի բնակիչներին։
Փրկարարները խորհուրդ են տվել բոլորին, ովքեր գտնվում են գործարանի տարածքում, պատսպարվեն: Միաժամանակ նրանց անհանգստացրել է քամու ուղղության հնարավոր փոփոխությունը։