Զելենսկին նշել է հինգ նախապայման` Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին ուղղված իր տեսաուղերձում նշել է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ սկսելու հինգ պայման։ Նրա խոսքերը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։
Զելենսկին նշել է. տարածքային ամբողջականության վերականգնում է, հարգանք ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ, պատերազմի հետևանքով առաջացած բոլոր կորուստների փոխհատուցում, պատերազմական հանցագործների պատիժ, երաշխավորում, որ ներխուժումը չի կրկնվի:
«Սրանք բացարձակապես հստակ պայմաններ են»,- հավելել է ուկրաինական պետության ղեկավարը։
Երկուշաբթի ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել էր, որ Ուկրաինան չի հրաժարվում Ռուսաստանի հետ բանակցություններից, բայց նախ Կրեմլը պետք է կատարի ամենակարևորը՝ իր զորքերը դուրս բերի ուկրաինական տարածքից։